ՀԾԿՀ-ն հրապարակել է 2020 թվականի գործունեության հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

ՀԾԿՀ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ ներկայացրել է 2020 թվականի գործունեության հաշվետվությունը:

«Համաձայն  «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 14-րդ հոդվածի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացնում է մինչև սույն թվականի մայիսի 1-ը մամուլում հրապարակման ենթակա՝ հանձնաժողովի 2020 թվականի գործունեության հաշվետվությունը:

Առանձին բաժիններով ներկայացվում է տեղեկատվություն հանձնաժողովի գործունեության շրջանակում օրենսդրական նախաձեռնությունների, հանձնաժողովի իրավական ակտերի բարեփոխումների, սակագնային քաղաքականության, լիցենզավորման, սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների, կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության, ներդրումային ծրագրերի համաձայնեցման, գնումների գործարքների մոնիթորինգի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի, հանձնաժողովի գործունեության հրապարակայնության, միջազգային համագործակցության ուղղություններով իրականացված աշխատանքների, ինչպես նաև հանձնաժողովի կողմից 2020 թվականի ընթացքում ապահովված բյուջետային մուտքերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00--ԱԹ