Վարդենիսում ադրբեջանական զինված ուժերն առաջ չեն եկել, առաջ գալու տեղ չունեն. Երանոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

քաղաքական

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի սարատեղիում ադրբեջանական զինված ուժերն առաջ չեն եկել: Այս մասին 24News-ին հայտնել է Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը:

Նա ընդգծել է, որ թշնամին Վարդենիսում ոչ մի ուղղությամբ առաջ չի եկել. «Ոչ մի տեղ էլ առաջ չեն եկել, իրենց տեղում նստած են: Տեղ չունեն առաջ գալու»:

Նշենք, որ մամուլում ակտիվորեն տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը մայիսի 13-ին Վարդենիսում 300-400 մետր առաջ են եկել:

--0--ԿԿ