Հրդեհ՝ Մասիսի աղբավայրում․ այն մարել են 2 թրթուրավոր տրակտոր և 1 ջրատար մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել և մարման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտ 2 հա տարածքում այրվում է աղբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Տեղում հրդեհաշիջում են իրականացրել նաև աղբավայրի 2 թրթուրավոր տրակտոր և 1 ջրատար։

Ժամը 20։00-ի դրությամբ աշխատանքները դադարեցվել են և հրշեջ-փրկարարները տեղում իրականացնում են հերթապահություն։

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը և փ/ծ տնօրենի տեղակալ Հ․ Եմիշյանը։

նկար
նկար

--00—ԼՄ