Մասիսի աղբավայրում հունիսի 25-ից բռնկված հրդեհը դեռ չի մարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

նկար

Հունիսի 26-ին՝ ժամը 09:30-ին, Մասիս քաղաքի աղբավայրում վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է աղբավայրի 1 ջրատար և 1 տրակտոր։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին՝ ժամը 03:07-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրի տարածքում այրվում է տրակտոր, և առկա են հրդեհի օջախներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 6000 քմ տարածքում առկա են հրդեհի օջախներ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է աղբավայրի 1 ջրատար։

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ աղբավայրում իրականացրել է հերթապահություն։

--00—ԼՄ