Այլևս երբեք մամուլի քարտուղարին չդիտարկել քրեադատավարական սուբյեկտ․ կոչ ՀՔԾ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաստաբանների կոչը ՀՔԾ-ին

Ծանոթացանք ՀՔԾ-ի իբր պարզաբանմանը: Դրա վերաբերյալ կոչ ենք անում ՀՔԾ-ին` այլևս երբեք մամուլի քարտուղարին չդիտարկել քրեադատավարական սուբյեկտ, ով զեկուցագրեր ա կազմում ու դա դրվում ա քրեական գործ հարուցելու հիմքում:

 Կոչ ենք անում` այլևս երբեք քրեական գործ հարուցելու որոշման մեջ հղում չտալ անանուն աղբյուր «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքին: Կոչ ենք անում անհապաղ զննության ենթարկել 168.am կայքում առկա ամբողջական տեսանյութը Պրոֆեսորի մասնակցությամբ և հրապարակավ արձանագրել, որ հիմնավոր կասկած չի կարող լինել «ում ուզում եք ընտրեք կամ մի ընտրեք» «պատասխանատու ասում եմ ռեպրեսիաներ չեն լինելու» հայտարարության պայմաններում, որը «Բաղրամյան 26»-երը մոնտաժել էին: Ի վերջո ԿՈՉ ԵՆՔ անում անհապաղ վերացնել Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը և վերադառնալ իրավական դաշտ»:

--00—ՄՀ