Շրջայց՝ Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում. ԱԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

․

Համավարակով պայմանավորված՝ ԱԱՏՄ գործառույթների արդյունավետության գնահատման նպատակով, այսօր Հարավային Կովկասում ԱՀԿ գրասենյակի՝ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովը, ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը շրջայց են կատարել Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում։

Շրջայցի ընթացքում ներկայացվել են Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում կատարվող գործառույթները։ Կանխարգելմանն ուղղված աշխատանքների գնահատումն իրականացվել է վիզուալ, գնահատման թերթիկի միջոցով։ ԱՀԿ գնահատող խումբն արդյունքները կներկայացնի հայկական կողմին։

--00--ԱՀ