«Շիրակ» օդանավակայանում բերման է ենթարկվել Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

նկար

Հուլիսի 5-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունք բերման է ենթարկվել 35-ամյա Սերգեյ Ի.-ն, որը Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

--00—ԼՄ