Ջիվան Գասպարյանը հայկական կատարողական արվեստը բարձրացրեց նոր մակարդակի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

կոլաժ

Ցավով տեղեկացա մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

«Ջիվան Գասպարյանը մեծագույն երաժիշտներից է, ով հայկական կատարողական արվեստը եւ մասնավորապես` ժողովրդական փողային գործիքները բարձրացրեց նոր մակարդակի՝ նրանց հաղորդելով համաշխարհային հնչեղություն եւ ճանաչում։

Մեծ երախտագիտությամբ գլուխ եմ խոնարհում նրա վաստակի եւ հիշատակի առջեւ»,- նշել է նա։

--00—ՄՀ

 

Տեսանյութեր