Պաշտպանության նախարարության նախկին շենքի դիմաց Nissan-ը գլխիվայր շրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Հասարակական

Հուլիսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում 34-ամյա Լևոն Գևորգյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով  Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ Պաշտպանության նախարարության նախկին վարչական շենքի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

--00--ԿԿ