Խայտառակ պարտություն կրած համայնքների ղեկավարները պետք է  հրաժարական տան․ Գնել Սանոսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 7,  24News

Գնել Սանոսյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ համայնքների ղեկավարները, որոնք խայտառակ պարտություն են կրել իրենց իսկ համայնքներում, պետք է կամավոր հրաժարական տան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Մարդիկ, ովքեր կարծում էին, որ ընտրությունների արդյունքում աշխարհը լիովին կփոխվի, անհասկանալի էին իրենց պահում իրենց իսկ համայնքի եւ դրա բնակիչների նկատմամբ», - ասել է Սանոսյանը:

--00--ԱՀ