Դավադիր պատերազմից և խայտառակ պարտությունից հետո Փաշինյանը մասնակցելու է ընտրություններին

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 25,  24News

Աշոտյան

Հայաստանի Հանրապետությունը մտավ պատմության մեջ որպես երկիր, որի ղեկավարը դավադիր պատերազմից եւ խայտառակ պարտությունից հետո մասնակցելու է ընտրություններին որպես վարչապետի թեկնածու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:

«Հայաստանի Հանրապետությունը մտավ պատմության մեջ որպես երկիր, որի ղեկավարը դավադիր պատերազմից եւ խայտառակ պարտությունից հետո.

1. 6 ամիս դեռ պաշտոնավարեց։

2. Իր ուզածով հրաժարական տվեց։

3. Մասնակցելու է ընտրություններին որպես վարչապետի թեկնածու։

Արժանապատվությու՞ն։ Չէ, չենք լսել...»:

--00--ԱՀ