Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Շուշի և Կատարոտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

․

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի և Կատարոտ (Ջդրդուզ): Այս մասին հայտնում է minval.az-ը։

Այցելուների թվում են Թուրքիայի, Պակիստանի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Իսրայելի, Բելառուսի, Ուկրաինայի և այլ երկրների դեսպանները, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների ներկայացուցիչները:

Այցելուների այցի նպատակն է Շուշի քաղաքում իրականացվող «վերականգնման և վերակառուցման աշխատանքներին, ադրբեջանցի ժողովրդի ազգային-մշակութային ժառանգությանը» ծանոթանալը: 

--00--ԱՀ