Լաչինի անցակետում ադրբեջանցիներն ասացին՝ գնա ու էլ չգաս. Մեծ Շենի բնակիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

ֆֆ

Երեկ ենք անցել էդ ապօրինի անցակետով, դե ոնց պիտի լինի, ինչ էլ լինի` թուրքին նայելուց զգում ենք, որ թուրք ա: 24News-ի հետ զրույցում ասաց Մեծ Շենի բնակիչ Գեղամ Հարությունյանը, ով ստիպված է եղել երեկ անցնել ադրբեջանական անցակետով, որ կարողանա հասնել գյուղ:

«Նկարեցին մեզ, անձնագրերը ստուգեցին, ասեցին, գնա,՛ է՛լ չգաս»,- պատմում է բնակիչը: «Բեռնախցիկը բացեցին, նայեցին, ինձ կոնկրետ 2 հոգի էին ստուգում, ռուսերեն էին խոսում: Բայց ընդհանուր իրենք էնտեղ շատ էին:

Էդ պահին մտածում էին անձնագրի մեջ իբր սահմանն անցնելու կնիք խփե՞ն, թե՞ չէ: Ես էլ ասեցի, որպես ի՞նչ եք խփում: Ի վերջո չխփեցին»,- մանրամասնեց Գեղամ Հարությունյանը:

Մեծ Շենի ղեկավարն էլ 24News-ի հետ զրույցում նշեց, որ պահուստային պաշարներն էլ են վերջանում ու դրությունը վատթարանում է. «Ելումուտ չկա, մենք ենք մեր սարերը: Ոչ ոք չի կարողանում օգնել, սնունդն էլ, առաջին անհրաժեշտության իրերն էլ, դեղորայքն էլ կամաց-կամաց վերջանում են»,- ահազանգում է համայնքի ղեկավարը:

Մերի Մանուկյան

--00—ԱՊ