Հռոմի պապը հիվանդանոցում կմնա առնվազն 3 օր․ ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը մեկ շաբաթ առաջ աղիների վիրահատություն էր տարել, հիվանդանոցում ևս մի քանի օր կմնա` առնվազն մինչև չորեքշաբթի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։



Ըստ իտալական աղբյուրի` չի բացառվում, որ 84-ամյա քահանայապետը կարող է դուրս գրվել հինգշաբթի:

Սուրբ աթոռի մամուլի ծառայությունից հուլիսի 5-ին հայտնել էին, որ քահանայապետը հիվանդանոցում մոտ 7 օր կանցկացնի «բարդությունների ի հայտ չգալու պարագայում»:



--00—ՄՀ