Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Screenshot_3

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունից։

Զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումները հասել են կոտորածների մակարդակի։ Նա բողոքել է միջազգային հանրության «ամոթալի» լռությունից և ասել, որ բոլոր երկրները պետք է ձայն բարձրացնեն տարածաշրջանի հումանիտար ճգնաժամի դեմ։

--00—ՅՄ