ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News
Համաշխարհային բանկը զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ 2019 թվականի համար համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 3%-ից իջեցրել է 2,9 %-ի:
2020 թվականի համար կանխատեսումը նույնպես վերանայվել է՝ նվազեցվելով մինչև 2,8 %: Համաշխարհային բանկը նշում է միջազգային առևտրի ծավալների ու վերամշակման արդյունաբերությունում ակտիվության նվազեցման, ներդրումների կրճատման և առևտրային հարաբերություններում լարվածության աճի մասին:
«Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Թուրքիայում և Ուկրաինայում կառուցվածքային բարեփոխումների դանդաղեցումը կամ չեղարկումը քաղաքական անորոշության աճ կառաջացնեն, իսկ Սիրիայի կամ Ուկրաինայի շուրջ լարվածության ուժեղացումն ունակ է նոր պատժամիջոցների և տարածաշրջանի նկատմամբ վստահության կորստի հանգեցնել», - ասվում է զեկույցում:
Նոր կանխատեսման մեջ նաև իջեցվել են նավթի գները: Սպասվում է, որ 2019 և 2020 թվականներին նավթի բարելը կարժենա միջինը 67 դոլար, ինչը 2 դոլարով ցածր է հունիսյան կանխատեսումներից: