ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունների վերսկսումը՝ տարածաշրջանի կայունության գործոն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News 

ԵԱՀԿ ՄԽ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ևս ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրում նշված է իբրև Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործոն:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար»: 

--00--ԱԹ