Ովքե՞ր կփոխարինեն Աժ անցած ավանագանուն անդամներին․ ԿԸՀ-ն հրապարակել է ցուցակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 14, 24News

Thumbnail

ԿԸՀ արտահերթ նիստ էր հրավիրել, որի ընթացքում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակել է ավագանու այն անդամների անունները, որոնք կփոխարինեն Ազգային ժողովի ընտրություններով պատգամավոր դարձած Երևանի ավագանու անդամներին:

ԿԸՀ նախագահն ասել է, որ Երևանի քաղաքապետի կողմից մի շարք գրություններ է ստացել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամ Արուսյակ Ջուլհակյանի, Սոնա Ղազարյանի, Ալեքսանդ Ավետիսյանի, Գայանե Աբրահամյանի, Նարեկ Զեյնալյանի, Արթուր Դավթյանի, Նարինե Խաչատուրյանի եւ Լուսինե Բադալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Համաձայն օրենքի՝ մեկ շաբաթվա ընթացքում ավագանու անդամների մանդատները փոխանցվում են նույն դաշինքի ընտրական ցուցակի հերթական համարի թեկնածուներին:

ԿԸՀ-ն, հիմք ընդունելով քաղաքապետի կազմած արձանագրությունները, պատգամավոր դարձած ավագանու անդամների մանդատները տրամադրել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Ռաֆայել Ավետիսյանին, Սաշա Կատվալյանին, Աննա Ջավախյանին, Աշոտ Սարգսյանին, Արթուր Մհերյանին, Վազգեն Դարբինյանին, Արուսյակ Հարությունյանին եւ Հայկ Միրզոյանին:

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանի լիազորությունները նույնպես, քաղաքապետի կողմից ԿԸՀ ուղարկված գրությամբ, վաղաժամկետ դադարեցվեցին: Անի Սամսոնյանին կփոխարինի Թեհմինա Վարդանյանը:

Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ նույն պատճառաբանությամբ վաղաժամկետ դադարեցվել է նաեւ ԲՀԿ ավագանու անդամ Արման Աբովյանի լիազորությունները: Նրան կփոխարինի Լյուդմիլա Սարգսյանը: