ԵԺԿ Քաղաքական համաժողովի նիստին կարմիր թելով անց ենք կացրել մեր ռազմագերիների հարցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բրյուսելում բազմաթիվ կարևոր հանդիպումներ ունեցանք մեր ազգային առաջնահերթությունների օրակարգով։

Բոլոր հանդիպումներին, ինչպես նաև ԵԺԿ Քաղաքական համաժողովի նիստին կարմիր թելով անց ենք կացրել մեր ռազմագերիների հարցը։

Այս աշխատանքի մի փոքր, բայց կարևոր արդյունքներից մեկը ներկայացնում եմ ստորև։

ԵԺԿ պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ Հայաստանն ընդգծվել է որպես ուշադրությանն արժանի կարևորագույն ուղղություններից մեկը։

Հաղորդագրության մեջ նաև ասվում է.

«ԵԺԿ Քաղաքական համաժողովը տեղեկացվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ընթացիկ վիճակից։

Ընդգծվեց Եվրոպական կառույցների կողմից նորացված ջանքերի գործադրման անհրաժեշտությունը ռազմագերիների պատշաճ և առանց նախապայմանների վերադարձն ապահովելու համար»։

Շարունակելու ենք հետևողականորեն պայքարել մեր գերեվարված հայրենակիցների ազատության համար՝ բոլոր միջոցներով եւ ուղղություններով»։

--00--ԱԹ