Ռոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատել․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24,  24 News 

պետրոսյան

«Իրավունք» թերթը գրում է.

«Չնայած ներկուսակցական բազմատեսակ շահերին, իշխող ՔՊ-ում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ եւս իրար տանել չեն կարողանում:

Օդում  կախված լուրերի համաձայն` շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին, հատկապես վերջին շրջանում, իր իսկ թիմակիցները սկսել են ատել:

Բանն այն է, որ Ռոմանոս Պետրոսյանը սկսել է իրեն շատ գոռոզ պահել եւ բոլորին վերեւից նայել: Մեր աղբյուրը պնդում է, որ քաղաքացի Փաշինյանը հիացած է Պետրոսյանի աշխատանքով եւ ինչու ոչ, այս ամենը եւս ՔՊ-ականների մոտ մեծ խանդ է առաջացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 --00—ՄՀ

Տեսանյութեր