«Սիրո արև». Ավետ Բարսեղյանը ներկայացրել է Հայկոյի վերջին երգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Հայկո

Երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանը ինստագրամի իր էջում հրապարակել է երգիչ Հայկոյի վերջին ստեղծագործությունը՝ կից գրելով.

«Հայկոյի ստուդիայի պատին իմ երեկոյի տոմսն էր ...

Իսկ իմ հոգում հավերժ կմնան իր հետ ստեղծած երգերը...
«Սիրո արև»
Մեր վերջին Սիրո ձոներգը»:

Սիրված երգիչ Հայկոյի կյանքի ուղին ընդհատվեց սեպտեմբերի 29-ին: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարն օգուտ չտվեց:

--00--ԱԹ