Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։

Նախագահ Արմեն Սարգսյանն իր վշտակցության և կարեկցանքի խոսքերն է հղել նախագահ Զուրաբիշվիլիին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։