2 բնակարան, 2 ավտոմեքենա, 5 հողամաս. ՔՊ-ականին հաղթած Կապանի քաղաքապետի ունեցվածքը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Գ. Փարսյանը հայտարարագրել է երկու բնակարան, ինչպես նաեւ 5 հողամաս:

Բացի այդ, նա հայտարարագրել  է նաեւ «MERCEDES–BENZ G55 AMG» եւ «NISSAN MAXIMA 3.0» մակնիշի ավտոմեքենաներ:

Պաշտոնը ստանձնելու դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 4 500 000 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 2 084 313 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Հիշեցնենք, որ նախորդ տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գեւորգ Փարսյանը հաղթել էր «Քաղացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանին: Գեւորգ Փարսյանն ակուսակցական է: Հրապարակված կենսագրական տվյալների համաձայն՝ 2009թ. նա աշխատել է «Կապանի նորոգշին» ՍՊԸ– ում՝ որպես իրավաբան, տարիներ անց զբաղեցրել է նաեւ «Ռազ–Բիլդինգ» ՍՊԸ–ի գլխավոր տնօրենի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Live

Լրահոս