Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացվեց ևս 2 ամսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունվարի 18-ին, 2 ամսով երկարացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանքը։ Այդ մասին տեղեկացրեց գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։ Դատարանը բավարարել է վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը և մերժել գրավը կիրառելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։

Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանկը կալանավորվել է։ Պաշտպանները վերաքննիչի այս որոշումը բողոքարկելէին վճռաբեկ դատարան:

ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է Մարտի 1-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու համար: