«Բալասանյան» ու «Թասիբով» դաշինքների թեկնածուները քննարկել են Գյումրու զարգացման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

հանդիպում

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը հանդիպել «Թասիբով» դաշինքի ավագանու թեկնածու Կարապետ Պողոսյանի հետ: Այս մասին հայտնում են դաշինքի ֆեյսբուքյան էջում:

Քննարկվել են Գյումրու զարգացման համար կարևոր նշանակության մի շարք հարցեր: 

Երկուստեք կարևորել են միասնական ուժերով և համագործակցության միջոցով քաղաքի կայուն առաջընթացը ապահովելու մոտեցումը՝ փաստելով, որ ընտրություններին մասնակցած բոլոր ուժերի ծրագրերում էլ կան գաղափարներ ու առաջարկներ, որոնք կարող են նպաստել քաղաքի զարգացմանը:

--00--ԱԹ