Ադրբեջանը լուծել է իր նվազագույն խնդիրը՝ դիրքավորվել գրեթե բոլոր ռազմավարական բարձունքներում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանը բացահայտորեն հայտարարում է, որ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի մասով ունի իր առաջնահերթությունները և այդ խնդիրները լուծելու ճանապարհին իրեն իրավունք է վերապահում վարվել այնպես, ինչպես որ հարկն է համարում։

Ադրբեջանը հետպատերազմական իրավիճակում լուծել է իր նվազագույն խնդիրը՝ դիրքավորվել գրեթե բոլոր ռազմավարական բարձունքներում, նախաձեռնությունն իր ձեռքը վերցրել և շարունակում է Հայաստանի հետ խոսել շանտաժի, սպառնալիքի և ուժի լեզվով։

Հայաստանի իշխանությունը ստեղծված իրադրությունում ավելի շատ ջանք գործադրում է իրականությունը քողարկելու, հասարակությանը ստով և կեղծիքով «կերակրելու», քան իրավիճակին համահունչ քայլեր ձեռնարկելու և մեր երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու ու վերականգնելու համար»։

--00--ԱՀ