Կրեմլում կասկածելի են համարում ԵՄ առաքելության արդյունավետությունը հայ-ադրբեջանական սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

պե

Կրեմլում կասկածելի են համարում ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությունը հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով, Բաքուն չի աջակցում Երևանի հրավերին Կովկասում ԵՄ դիտորդական առաքելությանը, դա կասկածի տակ է դնում դրա արդյունավետությունը։

«Եթե մենք ճիշտ ենք հասկանում, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին։ Ես կասկածում եմ, որ այնտեղ ըմբռնումով կընդունվի նման մանդատը, ուստի դա Երևանի միակողմանի որոշումն է», - նշել է նա։

--00—ԼՀ