Սիլվա Համբարձումյանի գործի քննությունը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 14-ը

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
 

դանիբեկյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) մեկ ամսով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից:
 
Ինչպես տեղեկացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը դիմում է ներկայացրել դատարանին և տեղեկացրել, որ մեկ այլ նիստին մասնակցելու պատճառով այսօր չի կարող ներկայանալ այս նիստին։ Գևորգյանի մյուս պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ ինքնազգացողության վատթարացման պատճառով չի կարող ներկա գտնվել նիստին և կից ներկայացրել է նաև բժշկական տեղեկանքը։  
 
Ինքը՝ դատավոր Աննա Դանիբեկյանը, գտնվելու է ամենամյա արձակուրդում, ինչի պատճառով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 14-ը։

--00--ԱԹ