Ոստիկանությունը շարունակում է խաղաղ ցուցարարներին ձերբակալելու հակաիրավական ու ապազգային գործելաոճը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Հասարակական

Ոստիկանությունը շարունակում է իբրև թե «օրինական պահանջ» չկատարելու համար խաղաղ ցուցարարներին ձերբակալելու հակաիրավական ու ապազգային գործելաոճը։ Սա ևս մի պատճառ է՝ այսօր ժամը 17:00-ին լինելու Հանրապետության հրապարակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկությունը կաթվածահար է։ Ազատագրական շարժման նախաձեռնողները տեղեկատվական ակցիա էին իրականացնում՝ փակելով փողոցները։ Ակցիա մասնակիցները բոլորին կոչ էին անում այսօր, ժամը 17:00-ին հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը։

Ոստիկանության փոխանցմամբ, առավոտյան Երևանի փողոցները փակած 18 քաղաքացի տարվել է ոստիկանություն։

--00--ԿԿ