ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Երգչուհի Շուշան Պետրոսյանը դուրս եկավ ոստիկանությունից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Բաժնում վերաբերմունքից որևէ բողոք չունենք»,-գրել է նա:
Ավելի վաղ իրավապաշտպանը գրել էր, որ Շուշան Պետրոսյանը տարվել է ոստիկանության կենտրոնի բաժին, և որ որևէ մեկը նախապես նրան չէր հրավիրել ոստիկանություն կամ որևէ կերպ չէր տեղեկացրել, որ իրեն ուղղված հարցեր կան։
Նշենք, որ դեպքը հավանաբար առնչվում է միջադեպին, որ օրերս տեղի է ունեցել Երևանի խանութներից մեկում: 56-ամյա մի կին բողոք է ներկայացրել ոստիկանություն, թե Շուշան Պետրոսյանն իրեն հարվածել է՝ ֆիզիկական ցավ պատճառելով:
--00—ԼՄ