Բանակ ունե՞նք, կա՞ բանակ. թլպատել է բոլորին, իսկակական հայ տղամարդուն էդ ինչպե՜ս է ատում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ 6.5 տարի աշխատած երգչուհի Շուշան Պետրոսյանն ասում է, որ երբեք չէր կարող մտածել, որ սրտացավ, պետության համար մտահոգ երևացող Փաշինյանը, նման փաստաթուղթ կարող էր ստորագրել: 24News-ի հետ զրույցում նա անկեղծանում է՝ փաստորեն երկրի խնդիրներով մտահոգված Փաշինյանի կերպարի տակ հրեշ է ապրում: 

«Ինչպե՞ս կարող էի մտածել, որ Ազգային ժողովում հարցրեր բարձրացնող մարդն իրականում մանիպուլյացիա է անում: Իմ չափումներով՝ ԱԺ-ում հայտնվում էին մարդիկ, որոնք ունակ չէին մասնատելու հայրենիքն ու ատելություն սերմանել: Իսկ ինչո՞ւ էր ատելություն սերմանվում, ինչո՞ւ էին բանակին տարբեր պիտակներ կպցնում, հենց այսօրվա օրին հասցնելու համար։ Բանակ ունե՞նք այսօր, կա՞ բանակ, թլպատել է բոլորին. իսկակական հայ տղամարդու էդ ինչպե՜ս է ատում»,- ընդգծում է նախկին պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ