Աջափնյակում վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 3 խախտում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

խախտում

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը  ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել  Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից։

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել են նշված վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 3 խախտում։ Դիմակ չկրելու և գերբեռնված ուղևորափոխադրման հիմքերով կազմվել են վարչական արձանագրություններ։ 

--00—ՄՀ