Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 11, առանց վարորդական իրավունքի՝ 27 անձ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։

Շաբաթ և կիրակի օրերին իրականացված ծառայության արդյունքում նրանք հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 230 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 39 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 11, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 27 անձ։ 37 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 6-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 65-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկաները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 12 անձի և հայտնաբերել 1 հետախուզվողի։
Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

 --00—ՄՀ