Էդգար Բալոյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

1689936411,4563.jpeg

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Էդգար Բալոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:

Էդգար Ռոբերտի Բալոյանի

կենսագրությունը

Ծնվել է 1988 թվականի հունվարի 23-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:
2011թ. ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրը:
2006-2008թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2012-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ
2014-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, մարզային քննչական վարչության ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ
2018-2020թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ
2020-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ
2022-2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած չէ:

--00—ԶՀ