Աջափնյակում շինարարական աշխատանքներ են, բարեկարգվում են փողոցներն ու մայթերը․ Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

405551080_913588796789777_8391403158987293472_n

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աջափնյակ վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են փողոցներն ու մայթերը:

ավինյան

Բնակիչներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը: Աջափնյակի այս տարվա ծրագրում 15 բակ է: Մի մասում շինարարությունը կավարտվի գարնանը:

ավինյան

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է նաև Աջափնյակի թիվ 50 մանկապարտեզը: Հաջորդ տարի կմեկնարկի նոր մարզադպրոցի կառուցումը»:

--00—ՅՄ