Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպման ժամկետի մասով պայմանավորվածություն չկա․ ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

rwubin

Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Այդ մասին, ԶԼՄ-ների հարցումներին ի պատասխան, հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Ըստ ԱԳՆ խոսնակի՝ քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։

Ավելի վաղ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, քանի որ քանի որ Հայաստանն ունի համապատասխան ցանկություն։

Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը, հայկական կողմից կբանակցի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ 

--00—ԼՄ