Սուրենավանի մոտակայքում 15 հա եղեգնուտ է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

եղեգ

Հունվարի 9-ին` ժամը 15։16-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սուրենավան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել` 17:59-ին: Այրվել է մոտ 15 հա եղեգնուտ: