Ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը հարազատի նման սիրի քեզ․ Արամ Սարգսյանը՝ բանակի 30-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

բնակ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ։ 

«Սիրելի՛ Բանակ, ի՞նչ ցանկանամ, ասեմ կամ գրեմ 30-ամյա հոբելյանիդ։ Գրեմ, որ ուզում եմ զինվորդ խիզախ և ուժեղ լինի՞, հրամանատարդ՝ հմուտ և հոգատար, նախարարդ սիրի ու հպարտանա՞ քեզնով, որ սպառազինությունդ ամենաառաջադեմը լինի, հզորացնի քեզ և սարսափեցնի հակառակորդիդ, որ գիտնականդ ստեղծի նորը ու ուժեղացնի քեզ, որ աշխատավորդ բարիք ստեղծի և ապահովի քեզ թե սահմանին, թե տանն ու կյանքում։ Իհարկե՝ ուզում եմ։ Համոզված եմ նաև՝ չկա հայ, որ չի կիսում իմ այս ցանկությունը: Բայց առաջին հերթին ուզում և կարևորում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը հարազատի նման սիրի քեզ, էնպես՝ ինչպես սիրում է իր զավակին, որովհետև քո գոյությամբ և կայացածությամբ է միայն, որ հայը հայրենիք, ապագա, արժանապատվություն և ինքնիշխանություն ունի։

Բանա՛կ ջան, ծնունդդ շնորհավոր...

Բոլոր ժամանակներում ՀՀ և ԱՀ բանակում ծառայած մեծարգո՛ զինվոր, ենթասպա և սպա, տո՛նդ շնորհավոր։

Ազատամարտիկ ու Երկրապահ ախպեր, տոնդ շնորհավոր։

ՀՀ և ԱՀ բոլոր ՊՆ նախարարներ, ձեր տոնը շնորհավոր։

ՀՀ և ԱՀ բոլոր Գերագույն գլխավոր հրամանատարներ, մեր Բանակի և ձեր տոնը շնորհավոր»։

--00—ԼՄ

Տեսանյութեր