Նիկոլ Փաշինյանի խնդիրն իրեն սիրողներն են, չսիրողների հետ նա խնդիր չունի. Արամ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

Հեղափոխությունը հեշտ, բայց դրանից հետո կառավարումը շատ բարդ տրվեց Նիկոլ Փաշինյանին։ Իշխող թիմը պետք է գնա ցավոտ ռեֆորմների, որը կարող է նաև բողոքի ալիք բարձրացնել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Եթե վարչապետը գնում է ռեֆորմների, դրանք կարող են շատ դժվարին լինել, բայց եթե ոչ, դժվարությունները շատ ավելին են լինելու: Դա անելու են ուրիշները՝ իրենց սեփական շահերից ելնելով։ Համոզված եմ, որ գործող իշխանությունն այս ամենը լավ է հասկանում»,- նշել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր դեպքում կլինեն մարդիկ, որ դեմ դուրս կգան, բայց Նիկոլ Փաշինյանի խնդիրն իրեն սիրողներն են, որոնք շատ ավելին են, քան չսիրողները։ Վերջիններիս հետ, ըստ Սարգսյանի, վարչապետը խնդիր չունի

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս