Նիկոլին էս հարցում պետք է օգնեն բոլորը՝ և' Տեր Պետրոսյանը, և' Քոչարյանը, և' Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Մյունխենում Ալիևն իրեն պահում էր սովետական լիդերին բնորոշ հատկանիշներով՝ անգամ նստելու ձևն էր դրա մասին վկայում, ինչը չէր կարող տպավորել եվրոպացիներին։ Ավելին, այս քննարկումը կազմակերպվել էր միայն մեկ նպատակով, որպեսզի հասկանալի լինի, թե արդյո՞ք պետությունների ղեկավարները կարողանում են հանրային կերպով ասել այն, ինչ ասում են փակ դռների հետևում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։ 

«Այս տրամաբանությամբ, Փաշինյանը շատ ավելի վիճակում էր, քան Ալիևը։ Ավելին, ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ թե' Լևոն Տեր-Պետրոսյանը, թե' Ռոբերտ Քոչարյանը, և թե' Սերժ Սարգսյանը պետք է օգնեն Նիկոլ Փաշինյանին՝ Արցախի խնդրի հարցում անցանկալի զարգացումներից խուսափելու համար», - ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը։ 
Արամ Սարգսյանը նաև խոսել է առաջիկա հանրաքվեի մասին՝ նշելով, թե աջակցում է այն փոփոխություններին, որոնք նախաձեռնել են իշխանությունները։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս