Դատապարտյալները պատվաստվելու պարտադրանք չունեն, սակայն եթե չպատվաստվեն, տեսակցությունից կզրկվեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

դատապարտյալ

Ազատազրկված անձինք, ովքեր որ չեն պատվաստվում, պարզապես տեսակցութուն չեն կարող ունենալ հարազատների հետ։ Այս մասին 24News-ին ասաց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ անդրադառնալով դատապարտյալների և կալանավորների ահազանգերին՝ կապված տեսակցությունների հետ։

Նոնա Նավիկյանը նաև ասաց, որ պատվաստվելու պարտադրանք չի դրվում դատապարտյալների առջև, պատվաստվելն ըստ ցանկության է։ 

«Պարզապես քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց բացատրում են, որ «եթե չպատվաստվեք, տեսակցություն չեք կարող ունենալ»», - եզրափակեց ՔԾ հանրային կապերի բաժնի պետը՝ հղում անելով կառավարության որոշմանը։

Նոնա Նավիկյանը նաև հավելեց, որ եթե դատապարտյալը, այնուամենայնիվ, պատվաստված չէ, ապա պետք է ունենա 72 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստ։

Առավոտյան ArmLur.am-ը գրել էր, որ Քրեակատարողական հիմնարկի մի խումբ դատապարտյալներ ու կալանավորներ խմբագրությանը հայտնել են, որ արդեն մի քանի օր իրենց պարտադրում են պատվաստվել, այլապես կզրկվեն հարազատների հետ տեսակցությունից։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ