Թուրքիայի հետ հենց այսօր պետք է հարաբերություն կարգավորենք, սա այլընտրանք չունեցող հարց է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Թուրքիայի հետ հենց այսօր պետք է հարաբերություն կարգավորենք, սա այլընտրանք չունեցող հարց է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՊՎԾ նախկին պետ Տիգրան Ուլիխանյանը։

Ուլիխանյանի համոզմամբ՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը կբերի տևական խաղաղություն, զարգացումը միայն այդպես է հնարավոր։ 

Այս համատեքստում Ուլիխանյանը ողջունում է կառավարության՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հաստատակամությունը՝ չնայած ներքին բոլոր խոչընդոտներին և դիմադրությանը։ Ըստ նրա,  «հարևանների հետ պետք է ունենալ հարևանային միջավայր, այլընտրանք չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ