Իսպանիան կարող է պաշտպանական նյութեր ուղարկել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

 

տռռեգտեռգ

Իսպանիայի կառավարությունը քննարկում Է այն բանի հնարավորությունը, որ պաշտպանական նյութեր ուղարկի Ուկրաինային: Փետրվարի 25-ին այդ մասին հայտարարել Է թագավորության ԱԳ նախարարության ղեկավար Խոսե Մանուել Ալբարեսը Antena 3 հեռուստաալիքին տված հարացազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ Իսպանիայի իշխանությունները պլանավոում են Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկել Լեհաստանի միջոցով: «Երեկ ես խոսեցի նաեւ (թագավորության) պաշտպանության նախարար (Մարգարիտա Ռոբլեսի) հետ, որպասզի ուսումնասիրեմ Ուկրաինա պաշտպանական նյութեր ուղարկելու հնարավորությունը՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության համար»,- ասել Է Ալբարեսը:

«Պաշտպանական նյութերը ներառում են գնդականթափանց բաճկոնակներից եւ սաղավարտներից՝ քաղաքացիական անձանց պաշտպանության համար, մինչեւ, օրինակ, ականազերծման նյութերը»,- պարզաբանել Է նախարարը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի առավոտյան հայտարարել Է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի որոշում Է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին:

Ռուսաստանի ղեկավարն ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանվում Է ռազմական ենթակառուցվածքը: Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հավաստիացրել են գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ՍԳ