Աշխարհում վարակակիրների 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է, Բրազիլիան առաջ է անցել Իսպանիայից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

կոր

Մայիսի 21-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5,090,157 է, որից 329,739-ը մահացել է, 2,024,329-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,690,293 է, որից 45,796 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,593,039 վարակման դեպք, որից 94,941-ը մահացել է, 370,812-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,127,286 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում Ռուսաստանի Դաշնությունը երկրորդն է (308,705 վարակակիր), երկրորդ տեղում Բրազիլիան է (293,357 վարակակիր), վերջինս անցել է Իսպանիայից, որը երկար ժամանակ երրորդ հորիզոնականում էր (279,524 վարակակիր): ՌԴ-ում զոհերի թիվը 2,972, Բրազիլիայում՝ 18,894, Իսպանիայում՝ 27,888:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: