MWC Barcelona ցուցահանդեսին Armenia տաղավարում ներկայացված է 8 ոլորտային հայկական ընկերություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

արմենիա

Փետրվարի 28-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մեկնարկել է MWC Barcelona 2022 ցուցահանդեսը, որը նախատեսված է հեռահաղորդակցության էկոհամակարգերի, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերությունների և ոլորտը համակարգողների համար: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

MWC Barcelona 2022 ցուցահանդեսին Armenia միասնական տաղավարի ներքո ներկայացված են 8 ոլորտային հայկական ընկերություններ`

• ADDEVICE -Fintech

• AR-WATCHES-5G Сonnect

• GROVF- Tech Horizon

• INKIN- Tech Horizon

• TEXT’N PAY ME-Fintech

• GEBECERT-Tech Horizon

• MANOT-Advancing AI

• GAROON TECH-Advancing AI

Հայկական ընկերությունները ակտիվ հանդիպումներ են ունենում և՛ Հայաստանի տաղավարում, և՛ հնարավոր գործընկերների տաղավարներում։

--00—ՄՀ