Գործարար կանայք մեծ ներդրում ունեն երկրի տնտեսական զարգացման գործում․ Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

գործարար

Մարտի 8-ի առթիվ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շնորհակալագրերով է պարգևատրել տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 30 կին գործարարի:

«Այսօր հասարակության զարգացման կարևորագույն շարժիչ ուժերից մեկը գործարարներն են, իսկ հաջողակ գործարարների շրջանակում տարեցտարի ավելանում են կանայք»,- նշել է նախարարը և պատրաստակամություն հայտնել աջակցելու կանանց՝ ձեռնարկատիրական գործունեության, նախաձեռնողականության և տնտեսության տարբեր ճյուղերում նոր նվաճումների ձեռքբերման գործում։

--00—ՄՀ