Երևանում Toyota Corolla-ն տապալել է երկաթե էլեկտրասյունը, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News 

վթար

Մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց պողոտայի թիվ 70/1 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի և թիվ 16 փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ 

Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

--00--ՄՀ