Ստեփանակերտի բանկերից մեկի աշխատակիցը 1 մլն դրամ է հափշտակել ու մի մասով խաղադրույք կատարել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
 

13

Ստեփանակերտի բնակիչը, որն աշխատում էր բանկերից մեկում, 1000-ական թղթադրամներով փաթեթավորված 1.000.000 ՀՀ դրամ գումարը գաղտնի հափշտակել էր ու նույն օրը 630.000 ՀՀ դրամը խաղադրույք կատարել։ Հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։

«ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի՝ 1988 թ. ծնված բնակչի կողմից, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը խոշոր չափերով գաղտնի հափշտակելու դիտավորությամբ՝ 2022 թ. մարտի 4-ին իր աշխատավայր հանդիսացող, մայրաքաղաքում գործող բանկերից մեկի մասնաճյուղից հազարական թղթադրամներով փաթեթավորված 1.000.000 ՀՀ դրամ գումար գաղտնի հափշտակելու և նույն օրն իսկ դրանից 630.000 ՀՀ դրամը խաղադրույք կատարելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը։
 

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՀԶ