Բանկերի անունից կեղծ զանգերով մարդկանցից քարտի տվյալներն են գողանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Սամվել Մարտիրոսյան

ՀՀ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում հայտնել է.

«Բանկերից զանգում են, իբր բանկերից, ու տարբեր պատրվակներով ուզում են ձեր բանկային քարտի տվյալները: Նման զանգերին երբեք բանկային քարտի տվյալները չեք ասում, իսկ ամենից ճիշտն է՝ եթե զանգում են, անջատեք, հետ զանգեք, ճշտեք՝ արդյո՞ք ինչ-որ խնդիր ունեք, արդյո՞ք բանկից են զանգել, որ էս խաբեբաները ձեզանից գումարներ չտանեն»:

--00--ԱԹ