Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ակտիվ բանակցային գործընթաց ներկայում չկա. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

զախարովա

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ակտիվ բանակցային գործընթաց ներկայում չկա. շփումները կրում են կետային բնույթ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այժմ խոսք չկա որևէ ակտիվ բանակցային գործընթացի մասին… Բնականաբար, ինչպես տեսնում եք, այն չկա: Մենք առանձին շփումներ ունենք առաջ եկած առանձին խնդիրների շուրջ, նույնիսկ ոչ թե պրոբլեմային հարցերի, այլ խնդիրների շուրջ: Կետային շփումներ են»,-ասել է Զախարովան՝ հանդես գալով «Սոլովյով Live» YouTube-ալիքի եթերում»:

Նա նշել է, որ Ռուսաստանը փորձել է ԱՄՆի հետ բանակցություններ վարել ընդհուպ մինչև փետրվարի 24-ը, բայց Միացյալ Նահանգները հրաժարվել են։

--00—ՄՀ